«Բիզնեսի հաջողության բանաձևը․ թիմի կառուցում նորարարական լուծումներ և արդյունավետ կոմունիկացիաներ»
Նոյեմբերի 21-ին BSCOSMO BUSINESS HUB-ում կայացավ մեծամասշտաբ բիզնես միջոցառում, որը մեկ հարթակում համախմբեց փորձառու մասնագետների և բիզնեսի զարգացմամբ հետաքրքրված մասնակիցների։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Վլադիսլավ Բերմուդան՝ միջազգային բիզնես խոսնակ և քրոսս մարքեթինգի առաջատար մասնագետ, ով ներկայացրեց ոչ ստանդարտ բիզնես լուծումներ՝ շահույթի աճի և կրկնապատկման հնարավորությունների վերաբերյալ։
Օլեսյա Սվիստունովան՝ թիմերի կառավարման ոլորտում 15 տարվա փորձ ունեցող թիմերի կառավարման մասնագետ, ներկայացրեց արդյունավետ թիմերի ձևավորման և կառավարման մոտեցումները՝ ընդգծելով դրանց դերը բիզնեսի զարգացման և շահույթի աճի գործում։
Ալեքսեյ Մարտինիչևը՝ խոշոր ինժեներական ընկերության սեփականատեր, խոսեց խոշոր պայմանագրերի կնքման գործընթացում արդյունավետ կոմունիկացիաների կարևորության մասին։
Միջոցառումն անցկացվեց ռուսերեն լեզվով՝ ապահովելով մասնակիցների արդյունավետ հաղորդակցությունն ու փորձի փոխանակումը։
Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու նորարարական գաղափարների և գործնական մոտեցումների, որոնք կարող են նպաստել շահույթի աճին և բիզնեսի զարգացմանը։










