Հայկական բիզնեսը դեպի միջազգային marketplace-ներ
Միջոցառման ընթացքում քննարկվեցին E-commerce-ի 2026 թվականի հիմնական միտումները, Wildberries-ի և Ozon-ի նոր ալգորիթմներն ու վաճառքի աճի ռազմավարությունները, Amazon-ի հնարավորությունները, FBA, Private Label և PPC ուղղությունները, ինչպես նաև AI-ի կիրառումը էլեկտրոնային առևտրում։
Առանձին անդրադարձ եղավ BSCOSMO Marketplace-ի նոր էկոհամակարգին, դրա հնարավորություններին և հայկական բիզնեսների համար նոր վաճառքի ու համագործակցության ուղղություններին։
Կոնֆերանսն ամփոփվեց պանելային քննարկմամբ՝ «Հայկական արտադրանքը միջազգային marketplace-ներում․ հնարավորություններ և մարտահրավերներ», որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և քննարկեցին հայկական բիզնեսների՝ միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները։
Միջոցառումը դարձավ գիտելիքի, փորձի, նոր կապերի և համագործակցության հնարավորությունների համախմբման հարթակ՝ ընդգծելով հայկական E-commerce-ի զարգացման և միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման ներուժը։
















