
ԽԵԼԱՑԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ | ՄԱՐԴ + AI
Армен Авагян
Մասնակցություն
Բեռնվում են…
ԽԵԼԱՑԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ | ՄԱՐԴ + AI
Ինչպե՞ս կառուցել մարդակենտրոն մարքեթինգ AI-ի դարաշրջանում
Խոսնակ՝ Արմեն Ավագ Ավագյան
Մարքեթինգի և պրոդուկտի գծով տնօրեն, imID
Այսօր արհեստական բանականությունը արագ փոխում է մարքեթինգի գործիքները, տվյալների վերլուծության հնարավորությունները, կոնտենտի ստեղծման մոտեցումները և թիմերի աշխատանքային գործընթացները։
Բայց տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում մրցակցային առավելության հիմքում շարունակում է մնալ ամենակարևորը՝ մարդուն, նրա վարքագիծը, կարիքներն ու որոշումների տրամաբանությունը ճիշտ հասկանալու կարողությունը։
Փետրվարի 18-ին BSCOSMO BUSINESS HUB-ում կքննարկենք, թե ինչպես կառուցել մարդակենտրոն մարքեթինգային ռազմավարություններ, կայացնել ավելի հիմնավորված որոշումներ և օգտագործել գեներատիվ AI-ը ոչ թե որպես ռազմավարությանը փոխարինող, այլ որպես այն ուժեղացնող գործիք։
Գործնական օրինակների միջոցով կանդրադառնանք՝
• ինչպես հասկանալ հաճախորդի իրական կարիքները,
• ինչպես AI-ը կիրառել մարքեթինգային որոշումների կայացման գործընթացում,
• ինչպես համատեղել մարդկային մտածողությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները,
• և ինչպես այս ամենը վերածել ավելի արդյունավետ մարքեթինգի և բիզնեսի համար ավելի մեծ արժեքի։
Մարդը ձևավորում է ռազմավարությունը։ AI-ը մեծացնում է դրա հնարավորությունները։
📅 18.02.2027
☕ 19:00–19:30 — Coffee Break & Networking
🎤 19:30–21:00 — Միջոցառում
📍 BSCOSMO BUSINESS HUB | Մհեր Մկրտչյան 8
